Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին ավտոբուսը շրջվել է - կան տուժածներ
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին, գյուղ Ռուսթավի մոտ: Միմյանց բախվել են մարդատար և թեթև մեքենաները: Բախումից հետո մարդատար տրանպորտը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել է:
Ավտովթարի հետևանքով տուժել է ավտոբուսում գտնվող 3 մարդ, այդ թվում նաև 3 տարեկան երեխա, ում շտապ օգնության անձնակազմը անմիջապես հասցրել է «Իմեդի» հիվանդանոց:
«Ոչ մի լուրջ բան չկա, դեռ կմնա բժիշկների հսկողության տակ»,- ասում է հիվանդանոցի մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին:
«Չափահաս մարդ է: Նրա մոտ նկատվում է միջին ծանրության վնասվածքներ: Դեռ անցկացվում են հետազոտություններ»,- ասում է Ռևազ Կուճուխիձեն:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգութ
յան կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն: