Ախալցիխեում կորոնավիրուսը հաստատող հետազոտության պատասխանները ստացել են
Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում գտնվող երկու անձի հետազոտության պատասխանները հայտնի են: Կորոնավիրուս նրանցից ոչ մեկի մոտ չի հաստատվել: Այն, որ արդյունքը բացասական է, հաստատեց հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն՝ Փատի Խաբուլիանը:
Առաջին հիվանդին թոքաբորբի ախտորոշմամբ Ասպինձայից տեղափոխել էին Ախալցիխեի հիվանդանոց: Ըստ Հանրային առողջության կենտրոնի ղեկավարի, առողջական վիճակի պատճառով որոշվել է տեղափոխել արգելափակված հիվանդասենյակ: Երկրորդ հիվանդը պատմում է,որ եղել է Գերմանիայում: Նա Վրաստանում ինքնամեկուսացված էր, բայց բարձր ջերմություն նկատելու պատճառով, դիմել է բժշկի: Ախալցիխեի հիվանդանոցում ասում են, որ երկու հիվանդի առողջական վիճակն էլ բավարար է:
Երեկ, լաբորատորիա Սամցխե-Ջավախքից 3 անձի հետազոտություն են ուղարկել: Բոլոր երեք հիվանդների հետազոտության արդյունքները բացասական են: