Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Նա բուժվում էր Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցում: Հիվանդը 82 տարեկան էր:
Սա Վրաստանում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 4-ին, երկրորդը՝ ապրիլի 5-ին: