Սամցխե-Ջավախքում երկու շուկա է փակվել (Տեսանյութ)
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող երեք ագրարային շուկաներից երկուսը այսօր, ապրիլի 8-ին փակվեցին: Բորջոմի և Ախալցիխեի շուկաների վարչակազմում ասում են, որ սա ժամանակավոր է և պայմանների բարելավման դեպքում, առևտրային կենտրոնները կվերսկսեն աշխատանքը:
Ախալցիխեում այսօր աշխատում էին միայն մսամթերքի և սննդամթերքի խանութները, ներքին տարածքը, որտեղ միրգ-բանջարեղենի համար էր նախատեսված՝ փակված էր: Ըստ շուկայի ներկայացուցչի՝ փորձում են փոխել տարածքում տեղադրված իրերը, որպեսզի կարողանան ապահովել բնակիչների միջև սոցիալական հեռավորությունը:
Տնօրենի՝ Վախտանգ Քարթվելիշվիլիի խոսքով, առևտրականները օգտագործում էին բժշկական ձեռնոցներ և դիմակներ, տարածքը ախտահանվում էր, սակայն խնդիր ստեղծում էին հաճախորդները:
Նույն պատճառով փակվել է նաև Բորջոմի ագրարային շուկան: Մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ՝ Դավիթ Զաալիշվիլին ասում է, որ այն տարածքները, որտեղ վաճառում էին միրգ-բանջարեղեն, չէին հետևում առողջապահության նախարարության կողմից հրապարակած խորհրդատվություններին: Շուկան կբացվի տարածքում բարեփոխումներն ավարտելուց հետո:
Հիշեցնենք, որ Ախալցիխեի շուկան, արտակարգ իրավիճակի ժամանակ սահմանված կանոնակարգը խախտելու համար տուգանվել էր 15 000 լարիով: