Եթե Սամցխե-Ջավախքում գրանցվի ևս մեկ վարակ, Ախալդաբան կփակվի (Տեսանյութ)
Սամցխե-Ջավախքի նահանգապետը պարզաբանեց, թե որ դեպքում կփակվի Բորջոմի մունիցիպալիտետի Ախալդաբա ավանը: Ըստ Բեսիկ Ամիրանաշվիլիի, համակարգող շտաբը սպասում է Լուգարի լաբորատորիա ուղարկված կորոնավիրուսը հաստատող կամ բացառող հետազոտության պատասխաններին, ըստ որի ՝ կորոշվի ՝ խստացվեն մարզում կարանտինային պայմանները, թե ոչ:
10 մարդու հետազոտության արդյունքները երեկ, ապրիլի 16-ին ուղարկվել են Լուգարի Լաբորատորիա: Այդ թվում են նաև վարակակիր տղամարդու ընտանիքի անդամներն ու նրա հետ սերտ կապ ունեցող անձինք:
Նահանգապետի խոսքով, տղամարդը ոչ միայն Ախալդաբայի բնակչության, այլ ուրիշ գյուղերի բնակչության հետ էլ է շփվել: Ամիրանաշվիլին ասում է, որ բոլոր այդ մարդիկ մեկուսացված են և անցնում են կարանտինային ռեժիմի:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի առաջին դեպքն արդեն գրանցվել է: Վարակակիրը մոտ 30 տարեկան տղամարդ է, ով Թբիլիսիից վերադարձել էր Ախալդաբա: Երեկ երեկոյան մեկուսացվել է նաև նրա քույրը՝ նրա հետազոտության պատասխանները բացասական են: