Ախալցիխեում գրանցվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը
Հիվանդը տարածաշրջանի բնակիչ չէ: Նրան կարանտինային գոտուց կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց:
Երեկ, ապրիլի 28-ին, Ախալցիխեից 35 քաղաքացու հետազոտության արդյունքներն ուղարկել էին Լուգարի լաբորատորիա: Այդ թվում 22-ը այն բուժ աշխատողներնր էին, որոնց հերթապահության ընթացքում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը: Բարեբախտաբար, բժիշկների մոտ վարակ չի հաստատվել:
Նշենք, որ սա Ախալցիխում կորոնավիրուսի երկրորդ հաստատված դեպքն է: Առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 25-ին: