Լուրեր
Ալյուրի և սննդամթերքի գներն աճում են
Նինոծմինդա քաղաքի բնակիչ Զորքին Սահակյանը դժգոհություն է հայտնում, որ կառավարություն վերահսկողություն չի իրականցնում ալյուրի և մթերքի գների նկատմամբ:

՛՛Պարտադիր դիմակ կրելու մասին ոոշում կայացնելու փոխարեն թող հետևեն մթերքի և ալյուրի գներին: Պետք է վերահսկեն, որպեսզի նույն ապրանքը տարբեր գներով չվաճառվի: Ինչու՞ Փոկայում և Գանձայում մթերքը ավելի էժան է, իսկ Նինոծմինդայում՝ ավելի թանկ՛՛,-բողոքում է Զորքինը:

Զորքինը նշում է նաև, որ օրեր առաջ գյուղից մի կին էր եկել Նինոծմինդա ալյուր գնելու և հետը վերցրել էր 51 լարի, սակայն չկարողացավ գնել, քանի որ ալյուրի գինը այդ պահին 60 լարի էր դարձել:

Գների համատարած բարձրացումից դժգոհ են Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ բնակիչներ և նշում են, որ պետության կողմից վերահսկողություն չի իրականացվում: Մեր այն հարցին, թե արդյոք այդ հարցով դիմել են որևէ պատկան մարմնի, բնակիչները նշեցին ոչ:

Այսօր մենք ճշտեցինք, որ 50 կգ-ոց 1 պարկ առաջին կարգի ալյուրի արժեքը կազմում է 60 լարի, իսկ բարձրակարգ ալյուրի մեկ պարկինը՝ 70 լարի:

Մյուս մթերքների գները ևս բարձրացել են: Մասնավորապես 5կգ մակարոնի արժեքը կազմում է 8,50-13լարի, 1կգ հնդկաձավարի արժեքը՝ 4 լարի, 5կգ բրնձի արժեքը՝ 11,50-15 լարի:

Նշենք, որ համաձայն սուբսիդավորման պետական ծրագրի, 50 կգ-ոց 1 պարկ ալյուրի արժեքը չպետք է գերազանցի 51 լարին:

Սուբսիդավորման ծրագրի շահառուները պարտավոր կլինեն ներմուծված ցորենը վերամշակելու արդյունքում ստացված 50 կգ քաշով առաջին կարգի ալյուրը վաճառել ոչ ավելի, քան 51 լարիով: Հակառակ դեպքում, նրանք ստիպված կլինեն հետ վերադարձնել սուբսիդիան և տուգանք վճարել:

Գյուղնախարարությունը մշակել է «Սննդամթերքի գների պահպանման պետական ​​ծրագիր», որն իրականացնելու է Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությունը Պետական եկամուտների ծառայության հետ համատեղ: Նախագծի համաձայն, ներմուծող ընկերություններին մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում պետությունը պետք է սուբսիդավորեր, վճարելով ինը հիմնական սննդամթերքի գնային տարբերությունը: Այսպիսով, բրնձի, մակարոնեղենի, արևածաղկի ձեթի, ալյուրի, շաքարավազի, ցորենի, կաթի փոշու, հնդկացորենի և լոբու գները չպետք է բարձրանային:

nor.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.