SSSS


Լուրեր
Առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները
Առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները, վստահ եմ, դրան կհետևի գիշերային ակումբների բացումը,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Շատ լավ հասկանում եմ յուրաքանչյուր բիզնեսի, բիզնես-սեկտորի ներկայացուցչի ցանկությունը, որքան հնարավոր է շուտ վերադառնա բնականոն գործունեությանը: Ըմբռնումով եմ մոտենում պահանջին, որը գալիս է գիշերային ակումբներից, քանի որ գիշերային ակումբները, գիշերային էկոնոմիկան, ժամանցային սեկտորը, մեր տուրիստական արդյունաբերության մասն են կազմում: Դուք տեսնում եք, որ մեզ հաջողվեց համավարակի արդյունավետ կառավարման արդյունքում առավել արագ բացել էկոնոմիկան: Փաստացի, առաջիկա 10 օրերի ընթացքում 99%-ով կբացվեն տուրիստական օբյեկտները, վստահ եմ, դրան կհետևի գիշերային ակումբների բացումը»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:

Թուրնավայի խոսքով, գիշերային ակումբների համար այս պահի դրությամբ սեկտորային արտոնություն չի քննարկվում:

«Ինչ վերաբերում է արտոնություններին, մենք ասացինք, որ այս պահին, սեկտորային արտոնություններ կլինեն ամենաշատը տուժած սեկտորների համար, որոնց ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար: Այն է, գյուղատնտեսությունը, որը շատ տուժեց, քանի որ պահանջարկը կրճատվեց: Բնակարանաշինությունը ևս տուժեց: Ինչ վերաբերում է գիշերային ակումբներին, այս փուլում արտոնություն չի քննարկվում: Մենք կլսենք բոլոր բնագավառների փաստարկները և դրանից հետո կմշակենք ծրագիրը»,- հայտարարել է Թուրնավան:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.