Վթարից տուժած երիտասարդին շտապ տեղափոխեցին հիվանդանոց (Տեսանյութ)
Ավտոճանապարհային պատահարից տուժած երիտասարդ տղամարդուն շտապ օգնության անձնակազմը տեղափոխեց Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Հետիոտնին մեքենան հարվածել էր Թամարաշվիլիի փողոցում, ճանապարհն անցնելու ժամանակ:
Հիվանդանոցի ղեկավարն ասում է, որ հետազոտությունները դեռ չեն ավարտվել: Ըստ Ռևազ Կուճուխիձեի, միայն ավարտելուց հետո կպարզվի, թե որքան ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով: