Բնակարաններն էժան են, բայց մարդիկ չեն գալիս. Աբասթումանում դժգոհում են զբոսաշրջիկների քանակից
Քաղաքի բնակչությունը ամռան շոքերից խուսափում է լեռներում հանգստանալով: Հանգստավայրերից մեկը, որը երեք ամսով ծանրաբեռնվում է զբոսաշրջիկներով, Ադիգենի քաղաքապետարանի փոքր քաղաք Աբասթումանն է, որը երկրում ընդունված է, որպես շնչառական օրգանների բուժման համար նախատեսված հանգստավայր:
Աբասթումանը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1,300 մետր բարձրության վրա: Զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց տեղացիները շարունակում են անհանգստանալ: Աբասթումանացիները ստիպված են ամռանը բնակարաններ տալ վարձով այնքան, որ գումարը ամբողջ տարվա ընթացքում եկամուտ հանդիսանա: Հանգստավայրում շատ հյուրեր չունեն: Այցելուների պակասի պատճառով բնակչությունը ստիպած եղավ փոխել բնակարանների գինն ու էժանացնել: Սակայն նույնիսկ այս դեպքում ցանկացողներ չկան:
Հանգստավայրում զբոսաշրջիկների համար հիմնական հավաքատեղին «Ռոշա» այգին է, ուստի տեղացիները իրենց փոքր բիզնեսը հարմարեցրել են շրջակա միջավայրին և այցելուների հետաքրքրություններին: Նուգզար Աթոշիշվիլին նրանցից մեկն է, ով ձիերով երեխաներին է տեղաշարժում: Երբ գործերը լավացավ, կենդանիների թիվն աճեց, հասնելով հինգի: Հիմա ասում է, որ եկամուտը քիչ է և դժվար է գումար հավաքել: Անհատ ձեռնարկատերերը դժգոհում են հանգստացողների և հետևաբար, եկամուտի բացակայությունից: Նրանք ասում են, որ այցելուների թիվը կիսով չափ նվազել է:
«Ստիպված եղա թանկացնել գինը: Համաճարակից առաջ ձիարշավն արժեր երկու լարի, հիմա՝ երեք է: Ինչպե՞ս կարող ենք օրեկան երեք լարիով պահել մեծ ընտանիքներ», - ասում է Նուգզար Աթոշիշվիլին:
Աբասթումանում ասում են, որ զբոսաշրջիկների քանակի նվազումը պայմանավորված էր երկու պայմանով: Առաջինն այն է, որ կորոնավիրուսը տնտեսական խնդիրներ է առաջացրել, իսկ երկրորդը `առողջարանում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները:
Աբասթումանը ծածկված է փոշու մեջ: Երկու տարի է, ինչ ընթանում են շինարարական աշխատանքներ:
Ոլորտի փորձագետները դեռ համաճարակի ընթացքում ասում էին, որ լեռնային հանգստավայրերը համեմատաբար ավելի լավ վիճակում կլինեն միայն ներքին զբոսաշրջության առկայության դեպքում:
«Աբասթումանի համար դժվար չի լինի, քանի որ ներքին զբոսաշրջությունը շատ բարձր մաարդակի վրա է, բայց Ախալցիխեի նման քաղաքները շատ դժվար իրավիճակում են լինելու:Սա այն քաղաքաներն են, որն հիմնականում օտարերկրյա զբոսաշրջիկներ էին այցելում», - ասում է զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի փորձագետ՝ Դարինա Խուբաևին:
Մասնագետի սպասումները մասամբ իրականացան: Աբասթումանում ավելի շատ զբոսաշրջիկներ կան, քան Ախալցիխեում, բայց ոչ այնքան, որ ամբողջ տարվա ընթացքում տեղացիներն ապահովեն ընտանիքներին:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: