Լուրեր
«Վրաստանն իր սահմանները չի բացելու մինչև ընտրությունների ավարտը»,- ԱԺ փոխնախագահ
Վրաստանում համապետական ընտրություններ են լինելու և ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` Վրաստանն իր սահմանները չի բացելու, մինչև ընտրությունները չավարտվեն։

Ռուսաստանի հետ ուղևորափոխադրումների վերականգնումը Հայաստանի իշխանությունների իրավասության սահմաններից դուրս է։ Այսօր ԱԺ–ի մոտ ՌԴ մեկնելու համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Չհավատաք, որ մեկը գա ձեզ ասի՝ այդ հարցը լուծելու է․ այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք չվերթերը վերականգնել ոչ միյան ձեզ համար, այլև, որ մարդիկ գան այստեղ, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի. հյուրանոցները դատարկ են»,– ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը բողոքի ակցիայի մասնակիցներին վստահեցրեց, որ Հայաստանի հետ օդային ու ցամաքային սահմանները փակելու որոշումը ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների որոշումն է։ Իսկ հայկական կողմն անում է հնարավորը դրանք դարձյալ բացելու ուղղությամբ, բայց առայժմ անարդյունք։

«Հիմա ՌԴ ուղևորափոխադրում չի լինելու, ՌԴ-ն ու Վրաստանը թույլ չեն տալիս, բայց ես ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մի ամսվա ընթացքում ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարողանալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և վերջիններս երկիրը չեն բացելու, մինչև ընտրությունները չավարտվեն։
Բողոքի ակցիայի մասնակիցների դիտարկմանը, թե ուզում են իրենց ընտանիքների հետ միանալ, Սիմոնյանն առաջարկեց ընտանիքի անդամներին բերել Հայաստան` խոստնալով այդ հարցում իրենց աջակցությունը։

Հավաքվածները, սակայն, չընդունեցին առաջարկը` հայտարարելով, որ Հայաստանում ապրուստի միջոց չունեն։

Հիշեցնենք, որ ՌԴ մեկնել ցանկացողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց` պահանջելով բացել ՌԴ մեկնելու ճանապարհը։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.