Կա արդյոք թե ոչ ռուսական տրամադրություն Ջավախքում (տեսանյութ)
Սամցխե-Ջավախքում ապրող 81 089 էթնիկ հայերից միայն 16 676-ն են լավ խոսում վրացերեն լեզվով: Պետական լեզվին կատարյալ չեն տիրապետում 57 132 հայեր: Տեղեկատվությունը տեղադրված է Վրաստանի ազգային վիճակագրության կայքում և ցուցադրում է 2014 թվականի մարդահամարի արդյունքները:
Ոչ վրացախոս բնակչության տեղեկատվության հիմնական աղբյուրները ռուսական և հայկական հեռուստաընկերություններն են:
Էթնիկ փոքրամասնությունների մեծամասնությունը սոցիալական ցանցերից նախընտրում է «Օդնոկլասնիկին» (61,5%): Ֆոկուս խմբի մասնակիցներից 25.6% -ը օգտագործում է Facebook- ը, իսկ 12.9% -ը `թերթերը, հեռուստատեսությունը և ռադիոն: Այս արդյունքները հրապարակված են «Լրատվամիջացայի զարգացման հիմնադրամի» ուսումնասիրության արդյունքում:
«Փոքրամասնություններով բնակեցված շրջաններին իրազեկել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման խնդիրների վերաբերյալ» - այսպես է կոչվում ուսումնասիրությունը, որն անցկացվել է փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում 2018 թվականի մայիսի 1-ից մինջև 2018 թվականի նոյեմբերի 15-ը:
Հետազոտության շրջանակներում բացահայտվել են Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի բնակիչների տեղեկատվության հիմնական աղբյուրները: Դրանք ռուսալեզու ալիքներ են:
Հետազոտողները ուսումնասիրել են լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնք նպաստում են հակաարևմտյան տրամադրություններին:
Ջավախքում բնակվող հայ համայնքը նույնպես ասում է, որ միայն ռուսալեզու և հայկական ալիքներից են տեղեկատվություն ստանում: Ըսե բնակիչների, նրանք այս հանգամանքը չեն կապում ռուսական տրամադրության հետ: Իսկ գոյություն ունեցող ռուսական տրամադրվածությունը որոշ չափով պայմանավորված է ոչ թե քաղաքական կազմով, այլ՝ սոցիալ տնտտեսական: Նինոծմինդայի շրաջանի գյուղ Թորիայի և Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի բնակիչները, որտեղ վրացական ալիքներ չեն ցուցադրվում, մի քանի անգամ դիմել են իններորդ ալիքին վրացական ալիքները հասանելի դարձնելու խնդրանքով:
Ո՞ր ալիքներն են դիտում գյուղերում ապրող ազգությամբ հայ բնակչությունը:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: