SSSS


Լուրեր
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց կրկին պայման է դրել
Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին բոլոր երեք պայմանավորվածությունները` մոսկովյան նախաձեռնության հիման վրա, ձախողվել են Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Ղարաբաղում, սակայն կրկին պայման է դրել: Ադրբեջանի ղեկավարը կարծում է, որ Երևանը պետք է պարտավորություն ստանձնի «զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից»:

Ալիևը նաև ընդգծել է, որ որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի:
Խոսելով փոխզիջումների մասին` Ադրբեջանի նախագահը նորից կրկնել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքներից զորքերի լիակատար դուրսբերումը»:

«Կարգավորման հիմնարար սկզբունքներում ասվում է, որ սկզբում պետք է հանձնվեն հինգ շրջաններ, իսկ հետո ՝ երկուսը։ Մենք արդեն ազատագրել ենք դրանցից չորսը։ Հիմա Փաշինյանը պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն Աղդամի, Քելբեջարի, Լաչինի շրջանների տարածքներից», - ասել է Ալիևը։ Հիմա Ադրբեջանի նախագահն է սպասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ՝ մեղադրելով ՀՀ առաջնորդին պատերազմը ձգելու մեջ։

Սակայն, Ալիևը մոռանում է, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Երևանը ընդունել է հումանիտար նպատակներով (Մոսկվայի նախաձեռնությամբ) հրադադարի ժամանակավոր ռեժիմի պահպանման վերաբերյալ բոլոր երեք պայմանավորվածությունները, սակայն ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտել է դրանք:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.