Լուրեր
«Կարծախի» մաքսակետում թմրանյութերի հանցագործության համար ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները, համատեղ օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում «Կարծախի» մաքսային անցակետի տարածքում բերման են ենթարկել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 1970 թվականին ծնված Ֆ.Դ.-ին:

«Ձերբակալվածը մեղադրվում է մեծ քանակությամբ թմրանյութերի ու նոր հոգեակտիվ նյութերի ապօրինի գնման ու պահման, Վրաստան ապօրինի ներմուծման ու միջազգային տարանցման մեջ: Հանցագործությունները ենթադրում են ութից 20 տարի կամ ցմահ բանտարկություն:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները ձերբակալվածի բեռնատար մեքենայում հատուկ թաքստոցում հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին և 99 դեղահաբ նոր հոգեակտիվ «ՄԴՄԱ» նյութ, որը ոստիկանության կողմից առգրավվել է որպես ապացույց:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ֆ.Դ-ն առգրավված թմրանյութերը Թուրքիայից անօրինական կերպով Վրաստանի տարածքով տեղափոխում էր Ուզբեկստան՝ Թուրքիայի տարածքով », – նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:

Քննություն է տարվում մեծ քանակությամբ թմրամիջոցներ և նոր հոգեակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, Վրաստանով անօրինական ներմուծում և տարանցում կատարելու փաստերով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասով, 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով:
Facebook Twitter
თეგები: Թմրանյութ / ՆԳՆ /
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.