«Ինքս ինձ ասեցի, բավական է, այլևս չես դիմանում»,- ուսանող բժիշկները Սամցխե-Ջավախքից
Կորոնավիրուսի նոր դեպքերի աճի և բժշկական անձնակազմի վարակման պատճառով Առողջապահության նախարարությունը բժշկական համալսարանի ուսանողներին ներգրավել է համաճարակի դեմ պայքարում: Երիտասարդները օգնում են բժիշկներին հիվանդներին կառավարելու գործընթացում: Նրանց թվում կան ուսանողներ Սամցխե-Ջավախքից, ովքեր համաճարակի հենց սկսզբից հայտնվեցին վիրուսի դեմ պայքարի առաջնագծում:
Երկրին պետք են բոլորը, ովքեր կարող են որևէ կերպ օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում, - ասում է Գիորգին և միանում մեզ հենց պալատից: Բժշկական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողը խնամում է կովիդ հիվանդներին: Ամենադժվարը վիրուսի հետ պայքարող ծանր հիվանդներին հետևելն է: Վերակենդանացման բաժանմունքում մոտ 50 անձ է բուժվում:
Ասպինձայի բնակիչ՝ Գիորգի Ռիժամաձեն հինգ տարի է աշխատում է որպես նյարդավիրաբուժական վերակենդանացման բուժ անձ: Երկու ամիս առաջ, երբ Թբիլիսիի կենտրոնական հիվանդանոցը վերափոխվեց կովիդ հիվանդանոցի, Գիորգին տեղափոխվեց այս ոլորտ, բժիշկներին օգնություն ցուցաբերելու համար: Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն արդեն հաղթահարել է կորոնավիրուսը և վերադարձել աշխատանքի:
Գիրոգիի նման, հինգերորդ կուրսի ուսանող է նաև ախալցխացի Թինաթին Թաթոշվիլին: Ապագա գինեկոլոգը կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից ստիպված էր խնամել վարակված հիվանդներին: 10 ամիս աշխատել է կորոնաիվիրուսային հիվանդների բաժանմունքում: Այժմ բուժքույր է կովիդհիվանդանոցի ընդունելության բաժանմունքում: Այս փուլում նրա պարտականությունները ներառում են ցուցաբերել առաջին բուժօգնություն համահիվանդներին և տեղափոխել նրանց համապատասխան բաժանմունք:
Ախալցխացի ուսանողը պատմում է, որ 5 ամիս է ընտանիքի անդամներին չի տեսել: Սա նրա ընտրությունն էր: Ծանրաբեռնվածությունը լարվեց աշնանը, երբ ավելացավ պացիենտների քանակը, իսկ կլինիկայում ազատ մահճակալներ չկային:
«Սկզբում ավելի բարդ էր, քանի որ բոլորը վիրուսն ընկալում էին որպես մահացու վարակ: Երբ հիվանդը դուրս էր ընկճված «վերջնական ախտորոշմամբ», քաջալերում էինք նրանց: Երբ ապաքինված անձը դուրս էր գրվում հիվանդանոցից, նրանց ուրախ դեմքերը ուժ էին տալիս ինձ, քանի որ մեր պայքարն ուներ արդյունք»,- պատմում է Թինան:
Ի տարբերություն Թինաթինի և Գիորգիի, պացիենտների հետ ուղիղ կապ չունի Թիկո Կոպաձեն, սակայն երկու օր շարունակ վարակված անձանց հետ խորհրդակցում է հեռավար կարգով: Ախալցխայի բնակիչն աշխատում է Առողջապահության նախարարության առցանց կլինիկայում: Թիկո ամեն օր հազարավոր մարդկանց զանգերի է պատասխանում: Բացի սրանից, նա վերահսկում է այն վարակվածներին, ովքեր բուժվում են տան պայմաններում:
«112-ից փոխանցված զանգերը միացվում են առցանց կլինիկայում: Այստեղ ընկնում են այն հիվանդները, ովքեր ունեն վիրուսին բնորոշ ախտանշաններ, բայց վիրուսը նրանց մոտ հաստատված չէ: Կամ այն հիվանդները, ովքեր կապ են ունեցել հաստատված վարակակիրների հետ և ունեն որևէ բնորոշ ախտանիշ: Կան նաև մարդիկ, ովքեր հարցեր ունեն և ցանկանում են կապվել իրենց ընտանեկան բժշկի հետ ՝ պարզելու, թե ինչպես հետևել խորհուրդներին, կամ ինչպես պաշտպանվել վիրուսից: Նմանատիպ զանգերը փոխանցում են առցանց կլինիկա »,- մանրամասնում է Թիկո Կոպաձեն:
Թիկո Կոպաձե
Վաչե Մոդեբաձեն ընդունարանի բաժանմունքի բժիշկ է: Հիվանդների ընդունելությունը, թեստերի հանձնումը, բժշկի նշանակման կատարման վերահսկումը, բացի այս ցանկից, նրա պարտականությունները ներառում են բազմաթիվ այլ հարցեր: Բժշկական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողը, աշխատանքն սկսելուց երկու ամիս անց հայտնվեց վարակվածների բաժանմունքում: Ասում է, որ գարնանը բուժհաստատություններ հիմնականում երիտասարդներ էին տեղափոխում, ուստի հիմանականում թեթև հիվանդներ էին բուժում, իսկ աշնանը՝ միայն ծանր հիվանդներ: Կորոնավիրուսի դեմ պայքարը որոշեց նաև նրա ապագա մասնագիտությունը: Ուսանողը մտադիր է շարունակել ուսումը վերակենդանացման-անեսթեզիոլոգիայի ոլորտում:
Վաչե Մոդեբաձեն համագործակիցների հետ
«Մինչև կմասնակցեինք գործունեություններին, բոլորն, այդ թվում նաև ես, մտածում էի, արդյոք կարող ե՞մ: Փոքր ժամանակ անց հասկացա, որ այդքան էլ բարդ չէ: Կանգնած էինք ինչպես երկրի, այնպես էլ ժողովրդի կողքին: Շատ գիտելիքներ ձեռք բերեցինք, անծանոթ վիրուսի դեմ պայքարելը այդքան էլ հեշտ չէ»:
Վաչեն, Թինան, Գիորգին և Թիկոն այն երիտասարդների մի մասն են, ովքեր հայտնվել են վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Համեմատաբար անփորձ, բայց համարձակ - այն ուսանողներն են, ովքեր չէին վախեցել վիրուսից և հիվանդներին դեղորայքների հետ մեկտեղ, փրկվելու հույս էին տալիս:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: