SSSS


Լուրեր
«Պարետային ժամը» շուտով կվերացվի»
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, շատ շուտով կհանվի նաև «պարետային ժամը»՝ ժամը 21:00-05:00 ընկած հատվածում Վրաստանում գործող տեղաշարժի սահմանափակումը: Վերջինս անդրադարձել է կիրակի օրը քաղաքացիական հասարակության ու ընդդիմադիր կուսակցությունների անհնազանդության ակցիային ևս, այն որակելով սադրիչ քայլ: Նյութը տարածում է Ալիք Մեդիան:

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարթելու և իրար կողք կանգնելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակ կրելու փոխարեն, ի՞նչ տեղի ունեցավ, բողոքի ակցիա պարետային ժամը վերացնելու պահանջով: Սա պոպուլիստական, սադրիչ քայլ է»,- ասել է Ցերցվաձեն ու հավելել, որ երկիրը փայլուն կերպով կարողանում է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը, ու եթե քաղաքացիները նպաստեն, առանց աղմուկ-աղաղակի էլ, շատ շուտով «պարետային ժամը» կվերացվի:

Հիշեցնենք, որ փետերվարի 7-ին Թբիլիսիում անհնազանդության ցույց էր նախատեսված անցկացնել՝ սահմանափակումները վերացնելու պահանջով: Կազմակերպիչը «Սկիրցխվիլիա» (Ամոթ է) շարժումն էր: Թեև նախորդ օրը կառավարությունը հայտարարեց որոշ սահմանափակումները ժամանակից շուտ հանելու մասին, սակայն ցույցը, միևնույնն է, կայացավ: Ակտիվիստները հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ ու երթով շարժվել դեպի «Մայրենի լեզվի այգի», այն ժամին, երբ տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ էր: Ոմանք նաև գիշերել էին այգում։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.