Ախալցխացի բժշկուհին կդառնար 29 տարեկան
28-ամյա բուժքույր՝ Մեգի Բաքրաձեն իր 29-րդ տարեդարձը պատրաստվում էր նշել մեծ շուքով: Այս մասին խոսում են հարազատներն ու հարևանները:
Գյուղ Էնթելիում, այսօր բոլորը փորձում էին հրաժեշտ տալ նրան: Մինչդեռ Քվեմո Էնտելիում սգում էին Մեգիի մահը, Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի ղեկավարությունը և բժիշկները հարցաքննվում էին իրավապահ մարմինների կողմից: Այս մասին տեղեկությունը հաստատում է կլինիկայի տնօրեն՝ Գիորգի Բարձիմաձեն:
Կլինիկայում տեղի ունեցած միջադեպը հետաքննում է նաև Բժշկական կարգավորման գործակալությունը, որի միջանկյալ զեկույցը պետք է հրապարակվի մինչև շաբաթվա վերջ:
«Իմեդի» կլինիկայում բուժքույրը կորցրել է գիտակցությունը կորոնավիրուսի դեմ «Astrazeneca» պատվաստանյութն ընդունելուց հետո: Նրան տեղափոխել էին առաջին համալսարանական կլինիկա, որտեղ 24-ժամվա ընթացքում նա մահացել է:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել երիտասարդ բուժքրոջ մահվան փաստով: Գործը քննվում է անզգուշությամբ մահ հասցնելը հոդվածով, պատժվում է տնային կալանքով կամ 2-4 տարվա ազատազրկմամբ: