Ուժեղ քամուց վնասվել են մի շարք տներ Ախալքալաքում և Նինոծմինդայում
Ուժեղ փոթորկից վնասվել են Կաջո գյուղի տանիքները:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի բնակիչ՝ Արևիկ Բալասանյանն Atv12-ին հայտնում է, որ Գյուղում շատերն են վնաս կրել այս փոթորիկի պատճառով:
«Մոտավորապես 15:30 սկսվեց ուժեղ անձրև, դրսից լսեցինք ուժեղ ձայն, դուրս եկանք տեսանք տանիքներից մասեր են պոկվում ու քամին այս ու այն կողմ է տանում։ Երկու երեք րոպեից սկսվեց ուժեղ կարկուտ»:
Նույն խնդրի առջև կանգնել են նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ւխթիլա գյուղի բնակիչները: Գյուղի հոգաբարձուն հայտնում է, որ Էխթիլայում գազ ու էլեկտրոէներգիա այժմ չկա: Քաղաքապետարանից Ջավախքի լրատվական կայքին տեղեկացնում են, որ նրանց ներկայացուցիչները կհաշվարկեն վնասը, որպեսզի փոխհատուցեն գյուղացիներին:
Փոթորիկից բողոքներ են գրանցվել նաև Բարալեթ, Ագանա, Կոթելիա գյուղերում: