Սամցխե-Ջավախքում տղամարդն ընկել է կիրճն ու մահացել
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Աբասթումանում, մայիսի 28-ին: Մոտ 60-ամյա տղամարդը ջրվեժի մոտակայքում, մոտ 30մ բարձրությունից ընկել է կիրճը: Փրկարարները տեղացուն գտել են մահացած:
«Հավանաբար, դիպչելով եզրաքարին ընկել է: Երևի այսօր առավոտյան է տեղի ունեցել, երբ իջան բարձրացնելու, դին դեռ տաք էր: Հնարավոր է նաև հարբած էր, միշտ այդպես էր շրջում»,- ասում են տեղի բնակիչները:
Հետաքննության մասին մանրամասները դեռ պարզ չեն: