Սամցխե-Ջավախքում կարիքավորների թիվն աճել է
Վրաստանում աղքատության եզրից ցածր ապրող մարդկանց թիվը հասել է ռեկորդային առավելագույնի: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում, կենսապահովման նպաստ ստացողների թիվը ավելացել է 66,609 -ով ՝2021 թվականի հուլիսին հասնելով 622,266 -ի: Անցած տարվա նույն ժամանակահատվածում, կենսապահովման նպաստ ստացել է 487,790 մարդ: Աճը կազմում է 27.5%:
Վերջին մեկ տարվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կենսապահովման նպաստ ստացողների թիվն ավելացել է 5910-ով: Եթե անցած տարվա հուլիսին օգնությունից օգտվել էր 12 539 քաղաքացի, ապա 2021 թվականի հուլիսին այդ մարդկանց թիվը հասել է 18 449-ի: