Լուրեր
Ուժեղ երկրաշարժի հավանականությունը Ջավախքում. սեյսմաբան
Հայ-վրացական սահմանի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա: Այսպիսի եզրակացության են եկել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները, որոնք վերջին օրերին հետևում են օջախային գոտում տեղի ունեցող երկրաշարժերին: Հիշեցնենք՝ 10 օր առաջ՝ օգոստոսի 16-ին, Բավրայի հատվածում 4,5 մագնիտուդ կամ 6 բալ ուժգնության երկրաշարժ տեղի ունեցավ: Ցնցումները զգացվեցին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում:

Դրան հաջորդեցին ևս մի քանի ցնցումներ, որոնք թեև ուժգնությամբ ավելի թույլ էին, սակայն խոսում են օջախային գոտու ակտիվության մասին: Ընդհանուր առմամբ՝ Ջավախքի օջախային գոտին, ըստ մասնագետների, տարածաշրջանում ամենաակտիվն է:

Սեյսմիկ ուսումնասիրությունները պարզել են, որ օջախային գոտում անոմալ երևույթներ չկան: Այսինքն՝ մասնագետները իրար հաջորդող ցնցումներն ուժեղ երկրաշարժի նախանշան չեն համարում:

«Ունենք ընդգծված 2 տարածաշրջան, որտեղ երկրաշարժերի հավանականությունը մեծ է: Մեկը Սպիտակի օջախային գոտին է, երկրորդը, որ միշտ եղել է Կովկասում ամենաբարձր սեյսմիկ ակտիվություն ունեցողը, Ջավախքի գոտին է: Գրանցվող երկրաշարժերը Ջավախքի գոտուն բնորոշ գործընթացներ են, արտառոց բան չկա: Լինում է մի ժամանակահատված, երբ երկրաշարժերի քանակը նվազում է, ուժգնությունը՝ պակասում: Բայց լինում է ժամանակահատված՝ օրինակը վերջին 10-15 օրը, այս հատվածում երկրաշարժերի քանակը շատացել է և ուժը բավական բարձրացել է: Նախապայմաններ կան, որ անհանգստանալու կարիք չկա: Առաջինը, որ Սպիտակի և Ջավախքի գոտիներին բնորոշ գործընթացներ են: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հավանականությունը, որ կլինի շատ ուժեղ երկրաշարժ, բացառվում է»,- ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության»,- ասում է տնօրենի խորհրդական՝ Սերգեյ Նազարեթյանը:

Թույլ ու քանակով շատ երկրաշարժերը, ըստ մասնագետների, լիցքաթափում են օջախային գոտին: Դրա համար էլ ուժեղ երկրաշարժի հավանականությունը բացառում են: Ջավախքի օջախային գոտում մի քանի օր ցնցումները շարունակվում են: Միշտ ուժեղ երկրաշարժին հաջորդում են հետցնցումները: Տվյալ դեպքում՝ մասնագետները հարյուրավոր թույլ հետցնցումներ են գրանցել, որոնք օջախային գոտու սահմանակից բնակավայրերում չեն զգացվում: Բայց գրանցվել են նաև հետցնցումներ, որոնց ուժգնությունը 4-5 բալ է կազմել:

Տվյալները սեյսմիկ ծառայությունը ստանում է 15 կայաններից: Դրանց համադրությամբ ստանում են տեղեկություն ստույգ էպիկենտրոնի մասին: Վերջին օրերին գրանցվող ցնցումները մեկ էպիկենտրոնային գոտում չէ, որ գրանցվում են:

«Եթե համեմատենք անցած տարվա հետ, ցնցումները օջախային գոտում շատ են: Սկզբից Բավրայի մոտ պարսեր տեղի ունեցան, ինչը նշանակում էր, որ ինչ-որ մի տեղ երկրաշարժ պիտի տեղի ունենա: Պարսը դա նույն կետում, նույն կարգի մագնիտուդով երկրաշարժերն են: Էպիկենտրոնային գոտին միգրացիայի է ենթարկվում։ Մեկ Ջավախքն է՝ հայ-վրացական սահմանը, մեկ էլ Դմանիսի շրջանն է, որը նույնպես ակտիվ է, նաև Բավրայի օջախն է»,- ասել է սեյսմաբան Հեղինե Սարգսյանը:

Այս հատվածում ընդգծված սեյսմիկ ակտիվություն է: Այսինքն՝ ցնցումներ պարբերաբար եղել են ու շարունակելու են գրանցվել, այնպես, ինչպես Սպիտակի օջախային գոտում: Այստեղ 33 տարի անց դեռ հետցնցումները շարունակվում են: Սպիտակի օջախային գոտում մինչ օրս 14 հազար հետցնցում է գրանցվել:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.