Լուրեր
Վրաստանում ուսուցիչներին և դպրոցականներին կտրամադրվի արտոնյալ ինտերնետ-փաթեթ
Վրաստանի Կրթության նախարարության նախաձեռնությամբ ուսուցիչներն ու դպրոցականները կօգտվեն արտոնյալ ինտերնետ-փաթեթներից, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը:

Կրթության նախարարության և Վրաստանում գործող երեք բջջային օպերատորների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ երկրի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները 2021-2022 ուստարվա ընթացքում կկարողանան օգտվել արտոնյալ ինտերնետ-փաթեթներից:

Հուշագրի նպատակն է համավարակի պայմաններում հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնել:

Բջջային օպերատորները ուսուցիչներին և ուսանողներին կառաջարկեն 20 GB շարժական ինտերնետի փաթեթը 10 լարիով, ինչը 2,5 անգամ ցածր է սովորական արժեքից: Այս քանակությունը թույլ կտա մեկ ամսվա ընթացքում միանալ առցանց ուսուցմանը:

Նախընտրելի ինտերնետ-փաթեթն ակտիվացնելու համար Վրաստանի մասնավոր և պետական ​​դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները պետք է մուտք գործեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հարթակ` www.mobile.emis.ge, նշեն իրենց անձնական համարը, ինչպես նաև գրանցեն իրենց հեռախոսահամարը:

Հարթակը կսկսի գործել սեպտեմբերի 15-ից:

Ինտերնետ փաթեթը վավեր է 30 օր: Ժամկետի ավարտից հետո չօգտագործված մեգաբայթերը չեղարկվում են:

Վատ համաճարակային իրավիճակի պատճառով Վրաստանի դպրոցները ուսումնական տարին սկսում են սեպտեմբերի 15-ից՝ առցանց: Այս ուսումնական ռեժիմը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը: Այնուհետև այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից ցածր, դասապրոցեսը կվերսկսվի դասարաններում, իսկ այն քաղաքներում և գյուղերում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից բարձր, դասապրոցեսը կշարունակվի հեռավար ձևաչափով:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.