Սամցխե-Ջավախքի կրթական հաստատությունների մի մասն անցնում է հեռավար ռեժիմի
Կորոնավիրուսային դեպքերի հայտնաբերման պատճառով ուսումնական հաստատություններն լրիվ կամ մասնակի անցել են հեռակա ուսուցման:
Ըստ մարզպետարանի, Ադիգենիի մունիցիպալիտետի՝ Աբասթումանիի, Բոլաջուրի, Լելովանի գյուղերի հանրակրթական դպրոցների մեկական դասարան սովորում է առցանց:
Ասպինձայի երկու մանկապարտեզները:
Քաղաք Բորժոմիի N4 և գյուղ Ծաղվերիի հանրային դպրոցները:
Քաղաք Ախալքալաքի N1, Աբուլ և Վաչիան գյուղերի հանրային դպրոցները: Գյուղ Վաչիանի մանկապարտեզը:
Ինքնամեկուսացման ժամկետն անցնելուց հետո, ուսուցումը կվերսկսվի դասարաններում: