5739 նոր դեպք. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 5-րդ ալիքը
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 082 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, որից 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 920 934 պատվաստում, օրական ՝ 6 203 պատվաստում:
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքը՝ դեպքերի առավել բարձր ցուցանիշով։ Այս մասին տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը:
Ամիրան Գամկղրելիձեն միևնույն ժամանակ նշել է՝ չնայած համաճարակաբանական ծանր իրավիճակին, դպրոցները հեռավար ուսուցման չեն անցնի։ Նա նաև հավելել է, որ եթե ուսուցիչների և ծնողների 80%-ը պատվաստվեն, ապա դպրոցներում առկա ռեժիմով դասերի անցկացումը վտանգ չի ներկայացնի։