Ռուսաստանում 4 օր շարունակ COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ռուսաստանում 4 օր շարունակ կորոնավիրուսի ռեկորդային նոր դեպքեր են արձանագրվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կիրակի օրվա տվյալներով՝ մեկ օրում Covid-19 է հայտնաբերվել 34 303 մարդու մոտ։ Վերջին օրերին մահվան օրական դեպքերի թիվը շուրջ 1000 է, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Ամենամեծ թվով դեպքերը բաժին են ընկնում Մոսկվային, Սանկտ-Պետերբուրգին և Մերձմոսկովյան շրջանին։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ է դիտվում սեպտեմբերից. այն է՛լ ավելի է աճել հոկտեմբերից։ Ըստ լրատվամիջոցի՝ դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության ընդամենը 35 %-ը (146 միլիոն բնակչությունից թեկուզ մեկ դեղաչափով պատվաստվել է 51 միլիոն մարդ)։
Հիվանդության աճ է դիտվում աշխարհի տարբեր երկրներում սեզոնային հիվանդությունների պատճառով, սակայն պատվաստման ցածր ցուցանիշներով երկրներում մահվան ելքերն ավելի շատ են։
Միևնույն ժամանակ, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Պերմի ռեստորանները ռոբոտներ կվարձեն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների QR – կոդերը և դրանով վարակվածներին ստուգելու համար, – РИА Новости -ին ասել են Промобот ընկերությունից:
Բացի սարքերի հիմնական հավաքածուից, ռոբոտը հագեցած է QR – կոդերը կարդալու և անձնագրի սկաներով:
Նման ռոբոտներ կհայտնվեն օդանավակայաններում և ուսումնական հաստատություններում, հայտնում է ընկերությունը: