200 լարի՝ 51 757 պատվաստված. խրախուսական ծրագրի արդյունքը
60 տարեկանից բարձր քաղաքացիների համար 200 լարիանոց խրախուսական ծրագրի մեկնարկից հետո պատվաստանյութի երկու չափաբաժին տրվել է այդ տարիքի 51 757 քաղաքացու։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այն բանից հետո, երբ խրախուսման մեխանիզմը գործարկվեց և պատվաստանյութի համար 60 տարեկանից բարձր քաղաքացիներին տրվեց 200 լարի, այս տարիքի բնակչության պատվաստումների ուղեգրերի ցուցանիշը քառապատկվեց։
Նոյեմբերի 8-ից մեկնարկել է 60-ն անց քաղաքացիների համար նախատեսված 200 լարի հավելումների ծրագիրը։
Այս տարիքային խմբի մարդիկ, ովքեր մինչև դեկտեմբերի 31-ը կստանան կովիդի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, կկարողանան միանվագ հավելավճար ստանալ 200 լարիի չափով։
Միևնույն ժամանակ, քանի որ Վրաստանում տղամարդկանց կենսաթոշակային տարիքը սկսվում է 65-ից, այն քաղաքացիները, ովքեր 60-ից 65 տարեկան են և թոշակառու չեն և միևնույն ժամանակ չունեն բանկային հաշիվ, Սոցիալական ծառայության գործակալությունը կբացի հաշիվներ՝ «Լիբերթի Բանկի» հետ կնքված պայմանագրի շրջանակներում։ Հաշիվը կբացվի բազաները ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին, և այս մարդիկ, ինչպես մնացած շահառուները, գումարը կստանան այդ հինգ օրվա ընթացքում։
Սոցիալական ծառայությունների գործակալության տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ մեկ պատվաստանյութ ստացած քաղաքացիները սահմանված ժամկետում կստանան նաև երկրորդ դեղաչափը։