Ավտովթար Ախալցիխեում՝ մահվան ելքով (Տեսանյութ)
Այսօր Ծնիս գյուղի մոտ տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի արդյունքում մեկ մարդ է մահացել, կա նաև մեկ վնասված:
Ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է հակառակ ուղղությամբ ընթացող BMW մակնիշի ավտոմեքենային: Ականատեսների վկայությամբ՝ վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և սահել է:
Դեպքի վայր ժամանած շտապօգնությանը վարորդին հայտնաբերել է մահացած։ Նրանցից մեկը տեղափոխվել է «Իմեդի» կլինիկա, իսկ երեքը հրաժարվել են հոսպիտալացումից։
Կլինիկական մենեջեր Մզիա Կակոշվիլիի խոսքով՝ «Իմեդի» տեղափոխված ուղեւորներից մեկը լուրջ վնասվածքներ չունի։
«Երկու կար ունի, շուտ դուրս կգրենք»,- «9-րդ ալիքին» հայտարարում է Մզիա Կակոշվիլին:
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը նախատեսում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։