Կրակոցներ Ախալքալաքի կենտրոնում՝ կա վիրավոր
Ախալքալաքում ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկի շրջակա տարածքը: Դեպքի վայրում արյան հետքեր կան, ականատեսների խոսքերով, նրանք երեք կրակոց են լսել:
Ինչպես պատմում են ականատեսները, մեկ մարդու Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Jnews-ը ականատես է եղել, երբ ոստիկանության աշխատակիցները մեկ այլ մարդու են տարել:
Նախնական տեղեկությունների համաձայն, վիրավորին այժմ վիրահատում են Ախալքալաքի հիվանդանոցում: