Ի՞նչ վիճակում է գետն ընկած կինը (Տեսանյութ)
Փոցխով գետն ընկած կնոջ վիճակը բավարար է: Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի տնօրեն՝ Գիա Բարձիմաձեն նշում է, որ հիվանդը անգիտակից վիճակում է եղել։ Նա ստացել է անհրաժեշտ բոլոր օգնությունները և այս պահին իրեն լավ է զգում։
«Շոկային վիճակում կլինիկա է բերվել 33-ամյա մի կին: Բոլոր անհրաժեշտ օգնությունները ցուցաբերվել են, և այս պահին հիվանդը արթուն է և կապի մեջ է։ Արտաքին վնասվածքներ չկան, կատարվում են լրացուցիչ հետազոտություններ»,- ասել է Բարձիմաձեն։
Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:30-ի սահմաններում, երիտասարդ կնոջը գետից դուրս է բերել հարեւանը։
«Տեսա, որ շտապօգնության մեքենան և ոստիկանությունը գալիս էին: Սկզբում ասեցին, որ երեխա էր ընկել, բայց պարզվեց, որ կին էր: Ասում են, որ հարևանը նրան դուրս է բերել գետից»,- հայտարարում է ականատես՝ Մարիա Կիրակոսյանը:
Թե ինչն է դարձել միջադեպի պատճառը, այս պահին հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Ախալցիխեում այսօր՝ մայիսի 10-ին, 33-ամյա կինն ընկել է Փոցխովի գետը։