Ինչպիսի վիճակում են ավտովթարից տուժածները (Տեսանյութ)
Բորջոմիում ավտովթարից տուժած երեք երիտասարդ գտնվում են «Գեոհոսպիտալում»: Բժիշկ Միխեիլ Գոգիաշվիլիի խոսքով՝ ընդունվել են 25 և 26 տարեկան երկու տղամարդ և 20-ամյա աղջիկ։ Բժշկի խոսքով՝ տղամարդիկ ունեն թեթև վնասվածքներ և շուտով կլքեն կլինիկան։ Ինչ վերաբերում է աղջկան, ապա նա կոնքի ոսկորի կոտրվածք ունի, ուստի անհրաժեշտ է վիրահատել նրան:
Բժշկի խոսքով՝ երիտասարդները սթրեսային վիճակում են և չեն կարողանում հիշել կատարվածի մանրամասները։
Հիշեցնենք, որ Բորջոմի-Ախալցիխե կապող ճանապարհին իրար էին բախվել երկու ավտոմեքենա։ Արդյունքում նրանցից մեկն ընկել է գետը: Մեքենայում նստած են եղել Բորժոմիի հանրակրթական դպրոցներից մեկի աշակերտները։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ շրջանավարտի մահացած, կան երեք վիրավորներ:
Ավտոմեքենան ջրից դուրս բերել հաջողվեց միայն երեք ժամ հետո: