SSSS


Լուրեր
«Վրաստանում դիզվառելիքի պակաս կա». Ինչու է դիզվառելիքը թանկանում
Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում դիզվառելիքի արժեքը բարձրանում է։ Բրենդային գազալցակայաններում մեկ լիտր դիզվառելիքի արժեքը գերազանցել է 4,40 լարին։

Ինչպես Business Palitra-ին ասել է Նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին, «Վրաստանում դիզվառելիքի պակաս կա», ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ Ադրբեջանից և Ռուսաստանից ներմուծման զգալի ուշացումներով։

«Այսօր մեզ դիզվառելիքի հիմնական մատակարարը Ադրբեջանն է։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը չի կարողանում մեզ դիզվառելիք մատակարարել, որի հիմնական պատճառը Ադրբեջանում նավթավերամշակման գործարանի վերազինումն է։ Այսօր այդ ապրանքի ներմուծման 40-45%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին։ Երկրորդ պատճառը Ռուսաստանի Դաշնությունից ուշացած ներկրումն է։ Ռուսաստանը, որպես ագրեսոր երկիր, այժմ պատերազմի մեջ է, և այդ վառելիքը օգտագործվում է պատերազմի համար։ Ընթացքի մեջ է նաեւ բերքահավաքի գործընթացը, որն իր հերթին մեծ քանակությամբ դիզվառելիք է պահանջում։

Ի վերջո, այս երկու գործոնները հանգեցրին Վրաստանում դիզվառելիքի դեֆիցիտի, հետևաբար՝ գների բարձրացման։ Ակնհայտ է, որ Վրաստանը հնարավորություն ունի անցնել այլընտրանքային մատակարարների, սակայն դրանց գինը շատ ավելի թանկ է»
,- ասել է Նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին:
Facebook Twitter
თეგები: դեֆիցիտ / դիզվառելիք / պակաս /
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.