Ախալքալաքի բնակիչը ձերբակալվել է (Տեսանյութ)
ՆԳՆ աշխատակիցները օրերս ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապօրինի զենք-զինամթերք գնելու-պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալել են 14 անձի։
Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ 1985 թվականին ծնված Ռ.Մ.-ն ձերբակալվել է ապօրինի հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու համար։ Իրավապահները, խուզարկությամբ ամբաստանյալի բնակության վայրում, որպես ապացույց առգրավել են հրազեն։
Գործակալության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է 3-ից 9 տարի ազատազրկմամբ։





