Ի՞նչ է նշանակում «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքը
«Վրացական երազանքից» անջատված «Ժողովրդական իշխանություն» խումբը խորհրդարանում նախաձեռնել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Օրինագիծը ներառում է արտաքին ազդեցության գործակալ հասկացությունը։
Մասնավորապես, այն նախատեսում է որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ գրանցել այնպիսի ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների, որոնց եկամուտի 20%-ից ավելին գալիս է արտերկրից:
Նախագծով օտարերկրյա ուժեր են համարվում.
ա) օտարերկրյա պետության կառավարման համակարգի բաղկացուցիչ սուբյեկտ.
բ) ֆիզիկական անձ, որը Վրաստանի քաղաքացի չէ.
գ) իրավաբանական անձ, որը չի ստեղծվել Վրաստանի օրենսդրության հիման վրա.
դ) այնպիսի կազմակերպչական կազմավորում (ներառյալ հիմնադրամ, ասոցիացիա, կորպորացիա, միություն, այլ տեսակի կազմակերպություն) կամ անձանց միավորման այլ տեսակ, որը ստեղծվել է օտարերկրյա պետության իրավունքի և (կամ) միջազգային իրավունքի հիման վրա:
Յուրաքանչյուր ոք, ով համարվում է օտարերկրյա ազդեցության գործակալ, պետք է պարտադիր կերպով գրանցվի հանրային ռեգիստրում։ Խորհրդարանի կայքում հրապարակված օրենքի նախագծի բացատրական գրության համաձայն՝ գրված է, որ օտարերկրյա ազդեցության գործակալ համարվող յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է Արդարադատության տան միջոցով գրավոր դիմել Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն և խնդրել գրանցվել որպես օտարերկրյա ազդեցության գործակալ: Հակառակ դեպքում կտուգանվեն։ Մյուս կողմից՝ տուգանքի չափը կախված կլինի խախտումների քանակից։
Օրինագիծը նախատեսում է տուգանքների հետևյալ տեսակները. Որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելուց խուսափելը կամ ֆինանսական հայտարարագիրը չլրացնելը առաջացնում է տուգանք 25 հազար լարիի չափով։ Եթե կազմակերպությունը չլրացնի հայտը (Արդարադատության նախարարության կայքէջ մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում), կտուգանվի 10000 լարիով։ Օրենքով նախատեսված իրավախախտում կատարելու համար մեկ ամիս հետո կազմակերպությունը կտուգանվի 20 հազար լարիով։
Բացի այդ, գրանցված կազմակերպությունները պարտավոր կլինեն ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիրը։