Հայրը բռնություն է գործել 2-ամյա երեխայի դեմ. երեխան դեռ հիվանդանոցում է
Վրաստանում հայրը ծեծի է ենթարկել երկու ամյա երեխային: Դատախազությունը մեղադրանք էր առաջադրել մեկ անձի՝ ընտանիքի անչափահաս անդամի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու փաստով։
Այսօր՝ Թելավիի շրջանային դատարանը տղամարդուն դատապարտել է ազատազրկման։
«Վրաստանի ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ փետրվարի 22-ին Ախմետայի մունիցիպալիտետի Քորեթի գյուղում մեղադրյալը տարիքի պատճառով բռնություն է գործել անօգնական վիճակում գտնվող երկու տարեկան երեխայի դեմ, ինչի հետեւանքով անչափահասը մարմնի վրա ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ կոտրվածքներ։ Տուժածին շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց փետրվարի 23-ին, և նրա բուժումը դեռ շարունակվում է։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են փետրվարի 24-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի երրորդ մասի «ե» և «է» ենթակետերով (նախապես իմացությամբ անչափահաս և անօգնական ընտանիքի անդամի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը), որը պատժվում է 9-ից 13 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասով դատախազությունը դիմելու է դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Փետրվարի 23-ին 2-ամյա աղջնակին Գուրջաանիի կլինիկաներից մեկն է տեղափոխել տատը։ Երեխայի մարմնին հայտնաբերված լուրջ վնասվածքների պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսի: