«Ո՛չ ռուսական օրենքին» -Ախալցիխեում ակցիա է անցկացվել
Ախալցիխեում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, «Ո՛չ ռուսական օրենքին» կոչով հանրահավաք է անցկացվել։ Հանրահավաքին մասնակցում էին ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, շարքային քաղաքացիներ։
Նրանցից յուրաքանչյուրը դատապարտել է «Օտարերկրյա ազդեցության գործակալության» օրենքը եւ հստակ հայտարարել, որ չեն ցանկանում ապրել ռուսական ազդեցության տակ, եւ որ Վրաստանի միակ ընտրությունը Եվրոպան է։
Հանրահավաքի ընթացքում հնչել են Վրաստանի, Եվրամիության և Ուկրաինայի օրհներգերը։