Փաշինյանի որդու առևանգման հարցում մեղադրվում են պատերազմում զոհվածների ծնողները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու փորձի մեղադրանքով ձերբակալվել են պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ինչպես ավելի վաղ գրել էր Փաշինյանների ընտանիքի «Հայկական ժամանակ» թերթը, այսօր նրանք փորձել են առևանգել Հայաստանի վարչապետ Աշոտ Փաշինյանի որդուն։
Ըստ մամուլի հրապարակումների՝ առևանգման փորձի մասնակիցները եղել են «Զավակների կանչ» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան։ Նրան հաջողվել է դուրս գալ կայանված մեքենայից, ինչից հետո Աշոտին վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամին պատկանող ավտոմեքենան։ Աշոտ Փաշինյանը վնասել է ստորին վերջույթները: