Եղանակ
Երբ կբարելավվի եղանակը Սամցխե-Ջավախքում
Օդերևութաբանները ևս մի քանի օր հորդառատ անձրև և վատ եղանակ են կանխատեսում: 

Մայիսի 7-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույնը 12, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 9, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, այնտեղ էլ անձրև կտեղա։ Ախալքալաքում ցերեկը կլինի 8, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 6, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ երկուշաբթի օրվանից տարածաշրջանում սպասվում է եղանակի բարելավում:
| Print |
თეგები: անձրև / Ջավախք /