Եղանակ
Ինչպիսի եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ միայն առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Տեղ-տեղ կդիտվի քամու ուժգնացում։ 

Այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ։ Մարտի 18-ին և 19-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 14 և 17, գիշերը՝ 3 և 2 աստիճան տաքություն։ 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 10 և 11, գիշերը՝ -1 և -2, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 8 և 10, գիշերը՝ -1 և -3 աստիճան։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը 16 և 15, գիշերը՝ 8 և 9 աստիճան կլինի։
| Print |