Գյուղ, որը աստիճանաբար դատարկվում է:
Ծղորձայում հիմնականում ապրում են տարեց մարդիկ: Երիտասարդների մեծ մասը նախընտրում է ապրել քաղաքում: Գյուղում մնացած մաարդիկ ասում են, որ երիտասարդները Ծղորձան լքում են անբարենպաստ պայմանների պատճառով:
Անա Ցուցքիրիձեն մոտ 30 տարի առաջ ամուսնանալուց հետո, Իմերեթիից Ծղորձա տեղափոխվեց: Այդ ժամանակ գյուղը լի էր երիտասարդներով: Ըստ Անաի, համայնքի իրավիճակը աստիճաբար վատանում է:
«Իմ այստեղ գալու ժամանակահատվածում,Ծղորձայում ապրում էր 65 ընտանիք: Երիտասարդները գյուղը լքում են տարբեր պատճառներով: Ջուր չունենք, դպրոց և մանկապարտեզ այլևս չկա»,- ասում է Անա Ցուցքիրիձեն:
Միջին հասակի կինը այս արտահայտությունում հենվում է Վրաստանի բնակչության ընդհանուր մարդահամարի արդյունքների վրա, որի համաձայն, Ծղորձայում 2002 թվականին 136, իսկ 2014 թվականին 94 բնակիչ է գրանցվել: Գյուղում ասում են, որ բնակչության քանակը վերջին 5 տարիների ընթացքում կրկին նվազել է:
Բնակչության նվազման պատճառով Գյուղում դրպոցը և մանկապարտեզը փակել են: Ծղորձայում հիմա ապրում է 18 ընտանիք: Խմելու ջրի պատճառով հարևանների մեջ հաճախ կռիվ է սկսվում:
Որպեսզի մեկ տունը ջուր ստանա, մյուսը ջրի խողովակը պետք է փակի:
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ վերջին 5 տարիների ընթացքում, գյուղում կառուցվել է ծիսակատարությունների տուն: 2014 թվականին վերակառուցվել է նաև ոռոգման համակարգը: Վերականգնվել է նաև մինչև գյուղ հասնող ճանապարհը:
Ծղորձան Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղերից մեկն է, որը ծովի մակարդակից 1 100 մ բարձրության վրա և քաղաքից 16 կմ հռավորությամբ է գտնվում: Ըստ գյուղի բնակիչների, Ախլացիխե հասնելու համար մեկ կմ անցնում են ոտքով, որպեսզի հասնեն կենտորնական ճանապարհին և մյուս գյուղի տրասպորտով ուղղևորվեն քաղաք: