Նորություններ
Փերսայում բնակչությունը հողերը չեն զիջում, պետությունը աշխատում է ստանալ առանց համաձայնության
Ախալցիխեի գյուղ Փերսայով անցնում են բարձր էլեկտրագծեր: Ընկերությունը ստիպված եղավ էլեկտրագծերը տեղադրել բնակչության հողատարածքների և տան տարածքների մոտ:Փոխարենը ընկերությունը 1 քառակուսի մ հողամասի համար վճարում է 38 թեթրի: Իսկ երեք ընտանիքների հետ մինչ այժմ համաձայնության գալ չեն կարող:

Թենգիզ Ջեյրանաշվիլին գյուղ Փերսաձում նրանցից մեկն է, ում արտում տեղադրել են էլեկտրագիծ: Ասում է, որ ընկերության ներկայացուցիչները նրա հետ բանակցություններ սկսեցին միայն տեղադրելուց հետո:

«Այսքան երկաթն անցել է իմ արտով, բանակցելու համար հիմա են եկել, բայց չեմ համաձայնվում: Ասել եմ, ինչու՞ և ի՞նչ իրավունքով եք խլում իմ արտը: Քաղաքակիրթ երկրում մարդիկ դեռ պետք է համաձայնության գան և հետո սկսեն աշխատանքները, այստեղ ամեն ինչ արել են, հետո են գալիս բանակցելու»
,- ասում է նա:

Տեղացիների մի մասը հողատարածքը զիջել են համաձայնությամբ: Փոխհատուցում բոլորին է տրվում, բայց ասում են, որ սրա պատճառով կռիվ չեն սկսել:

«Հարց առաջացավ, թե ինչու՞ են այսքան քիչ վճարում հողամասերի համար, ընկերությունն ասեց, որ հողի արժեքը հաստատել է աուդիտը»,- ասում են Փերսայում:

Քաղաքապետի ներկայացուցիչի Փերսայի վարչական շրջանում ասում է, որ տեղացիները համապատասխան փոխհատուցում են ստացել: «Վրաստանի միասնական էներգոհամակարգը» հողատարածքներից բացի գյուղում գնել է 2 բնակելի տուն:

«Սա մարդկանց բնույթն է, միշտ բոլորը գոհ չեն մնում, բայց մեծամասնությունը դրական է տրամադրված»,- ասում է Գիորգի Բլիաձեն:

220 կՎ բարձր լարման Էլեկտրահաղորդման գիծը միացնում է Ախալցխայի և Բաթումի ենթակայանները: Վրաստանի պետական էլեկտրահամակարգում ասում են, որ վերաբնակեցման գործողությունների պլանը, որը հաստատվել է վրացական կառավարության կողմից, պատրաստվել է Համաշխարհային բանկի հետ համաձայնեցմամբ, իսկ փոխհատուցումը որոշվել է անկախ փորձագետի կողմից:

«Ջեյրանաշվիլին փոքր գումարի պատճառով է մերժում ընկերության կողմից նշված փոխհատուցմանը: Ներկայումս գործում են օրենսդրությամբ նախատեսված բռնագրավման գործընթացները: Առաջարկից հրաժարվում է նաև Ջիմշեր Գոգոլաուրին, ինչպես ինքն է բացատրում, նույնպես գումարի պատճառով, իսկ այս դեպքում մենք կգործենք օրենքով, ուստի հնարավոր է բռնագրավմամբ ստանանք հողատարածքը»,- ասում են «Վրաստանի միասնական էներգոհամակարգում»:

Ախալցխա-Բաթումի նախագիծը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Շինարարությունը սկսվել է 2015թվականի հուլիսին և այս տարի պետք է ավարտվեր: Նրա համար ծախսվում է մոտ 37 մլն դոլար:

Չնայած սրան, Փերսայում ապրող 3 ընտանիքները հողատարածքները զիջել չեն պատրաստվում: Նրանք ընկերությունից ավըլի մեծ փոխհատուցում են ակնկալում:

| Print |