Նորություններ
Ախալցիխեում տրակտորն ու մեքենան բախվել են միմյանց
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեի գյուղ Զիկիլայի մոտ: Միմյանց բախվել են տրակտորն ու թեթև ավտոմեքենան:
Միջադեպի հետևանքով մարմնի վնասվածքներ են ստացել երկու տրանսպորտների վարորդներն ու մեկ ուղևոր: Նրանք երեքն էլ տարբեր վնասվածքներով շտապ օգնության մեքենաներով հասցվել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
Ըստ հիվանդանոցի մենեջերի՝ նրանց երեքին էլ անհապաղ բժշկական ծառայություն էր հարկավոր:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:
Տարածեք :