Ախալքալաքում հետիոտնին վրաերթի են ենթարկել
Այսօր՝ հունվարի 7-ին, երեկոյան, Դարբինյանի և Նալբանդյանի խաչմերուկում մեքենան հարվածել է միջին տարիքի կնոջը:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:
Կնոջ վիճակը կայուն է, բայց հնարավոր է, որ տեղափոխվի Թբիլիսի ՝ ավելի մանրամասն զննելու համար: