Նորություններ
115 դեպք Հայաստանում, 218՝ Վրաստանում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3913 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 40-ով և կազմել 1574։

Կորոնավիրուսի հետևանքով այսօր մահացել է երկու պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 22 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Իրավիճակը Հայաստանում


Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47667 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 266066, վերջին մեկ օրում` 825 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3765 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 73-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42676 անձ` վերջին մեկ օրում 39 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 938 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 288 է:
| Print |