Նորություններ
Ախալցիխեում բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, այստեղից մեկը հաստատվել է Ախալցիխեի բնակչի մոտ: 3 դեպք Ախալքալաքում, իսկ  4 դեպք հայտնաբերվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետում: 

Մարզպետարանի կողմից տրված տեղեկության համաձայն, Ախալքալաքի և Նինոծմինդայի 7 դեպքերը վարակվածների կոնտակտներ են: Ըստ Գիորգի Միքելաձեի, այս փուլում փորձում են պարզել Ախալցիխեի բնակչի վարակման աղբյուրն ու շփում ունեցած անձանց ինքնությունը: Այսօր Սամցխե-Ջավախքում սպասում են 288 անձանց հետազոտության արդյունքներին: 

Համատեղ ընթանում են նաև այն անձանց որոնման աշխատանքները, ովքեր  կապ են ունեցել Ախալքալաքի բնակչի հետ, ում մոտ Թբիլիսիում, Սեպտեմբերի 7-ին, հաստատվեց կորոնավիրուս:  Տարածաշրջանում վարակվածների թիվը հասել է 50-ի: 

| Print |
თეგები: Ախալցիխե / Կորոնավիրուս /