Նորություններ
Ողբերգական դեպք Սամցխե-Ջավախքում. միկրոավտոբուսն անցել է երեխայի վրայով
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ասպինձայի գյուղ Ռուսթավիում: Մեքենան անցել է երկու տարեկան երեխայի վրայով: Տեղացիներն ասում են, որ երեխան մտել է կանգնած մեքենայի տակ, իսկ վարորդը չգիտեր այդ մասին: Փոքր երեխան տեղում մահացել է:

«Միկրոավտոբուս էր, որը կաթ է հավաքում բնակչությունից: Տան մոտ էր կանգնած: Երեխային ոչ ոք չի տեսել: Մեքենան անցավ երեխայի գլխի վրայով»,- պատմում են տեղացիները: 

Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում: 



| Print |
თეგები: Երեխա / մահ /