Նորություններ
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել: 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 19 857 դեպք: Ապաքինվել է ևս 328 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 8666:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս 15 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 153:

Կարանտինի ռեժիմում է մնում 6 407 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 2 862 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 1 420:

Հոկտեմբերի 20-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի 109 դեպք: 


| Print |