Նորություններ
Սամցխե-Ջավախքում տուն է հրդեհվել
Բորջոմում, Գուրամիշվիլիի փողոցում հրդեհ է բռնկվել: Տեղացու տանը կրակը նկատվել է ժամը 22:00-ի սահմաններում: 

Տեղում մոբիլիզացված էին հրշեջ-փրկարարական գործակալության, իրավապահ մարմինների և շտապ օգնության անձնակազմի ներկայացուցիչները: 

«Բորջոմի» հեռուստաընկերության տվյալների համաձայն, կրակը ժամանակին լիկվիդացրել են: Այրվել է երկհարկանի տան առաջին հարկն ու երկրորդ հարկի մի մասը: 

Բարեբախտաբար զոհեր չկան: 

Տունը պատկանում է Մեխրիշվիլիների ընտանիքին:

| Print |
თეგები: բորջոմի հրդեհ /