Նորություններ
Նինոծմինդայում տեղադրվում է տոնածառ. Բնակչության մեկնաբանությունները
Մի քանի օր է ինչ Նինոծմինդա քաղաքում աշխատանքներ են տարվում տոնածառ տեղադրելու և քաղաքը զարդարելու ուղղությամբ:

Այս տարի մասսայական միջոցառումներ չեն լինի, տոնածառի տեղադրման համար Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 4900 լարի:

Քաղաքի զարդարման պատասխանատու Արթուր Արզումանյանի խոսքով, այս տարի տոնածառը տեղադրվելու է Հայոս-Քարթլոս պուրակում, ինչպես նաև զարդարվելու են քաղաքի կենտրոնում գտնվող ծառերը:

Նշենք, որ այս տարի նոր զարդեր չեն գնվի, օգտագործվելու են միայն հին զարդերը:

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով այս տարի օգնությունը տրամադրվում է սննդի տոպրակների տեսքով հաշմանդամություն ունեցող անձանց և միայնակ անապահով մարդկանց:

Ավելացնենք նաեւ, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները նշել են, որ Նոր տարին դիմավորելու տրամադրություն չկա: Շատերը ընդհանրապես չէին ցանկանում, որ քաղաքապետարանը Ամանորի միջոցառում անցկացնի: Nor.ge
Այս առումով ոգևորում են ապրում տարածաշրջանի բնակիչները: Համապատասխան տեսանյութը տարածում է «9րդ ալիքի» գործընկեր՝ Parvana.tv-ն:



| Print |