«Անվճար հաց» Ախալցիխեի խանութում կարիքավորներին հաց են բաժանում
«Ով չունի հաց անվճար» - այս մակագրությամբ, Ախալցիխեի մթերային խանութներից մեկը, անապահով քաղաքացիներին հնարավորություն է տալիս անվճար հաց ստանալու: Այս մասին նկարը սոցիալական կայքում տարածում է Իա Կուրտանիձեն: Ըստ նրա, խանութի սեփականատերերը իրենց ցանկությամբ որոշել են աջակցել բնակիչներին:
«Տեսա այս մակագրությունը, մտա խանութ: Հաճախ եմ օգտնվում այդ խանութից: Խնրեցի նկարելու իրավունք, ասեցի հրապարակեմ ինտերնետում: Համաձայնվեցին: Իմ սերն ու ուրախությունը պահել չկարողացա: Հարցրցի, թե միգուցե նրանք էլ էժան են ձեռք բերում հացը թոնիրներից, բայց ոչ: Ասեցին, որ մենք մեր ցանկությամբ բաժանում ենք»,- ասում է Իա Կուրտանիձեն:
Մի քանի օր առաջ, ամենա հաճախ օգտագործվող սնունդը թանկացավ: Ախալցիխում հացի գինն թանկացել է 10 թեթրիով: