Նորություններ
Առևտրի օբյեկտներում առավոտից հերթեր են գոյացել (վիդեո)
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, այսօրվանից մինչև հունվարի 2-ը առևտրի օբյեկտներում չեղարկվել է սահմանված արգելքը:


Առևտրի կենտրոններն աշխատանքը վերսկսել են ժամը 07:00-ից:

Հատկանշական է, որ սոցիալական ցանցում տարածված տեսագրություններով, «Թբիլիսի մոլի» մուտքի մոտ առավոտից խափանված է երթևեկությունը, հերթեր են նաև առևտրի կենտրոններում:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, խանութների աշխատանքային ժամերը սահմանվել են ժամը 07:00-ից մինչև 19:00-ն և սպառողները առևտրի տարածք պետք է մտնեն հոսքերի խիստ կառավարմամբ:
| Print |